Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.

«Ողորմի անցավորներիդ, ախպե՛ր ջան»․ քաղցրաշենցին՝ Փաշինյանին

331
Շաբաթ, 23 մայիսի, 2020 թ., 13:10
«Ողորմի անցավորներիդ, ախպե՛ր ջան»․ քաղցրաշենցին՝ Փաշինյանին

Քաղցրաշեն համայնքում գյուղացիները վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ խնդիրների, բարձրացրեցին ոռոգման ջրի հարցը։

Փաշինյանը կատակեց՝ «էկել ենք ձեր մոտ, որ դուք չգաք կառավարություն»։

«Ապրես, ողորմի անցավորներիդ, ախպե՛ր ջան,- դիմելով վարչապետին՝ ասաց գյուղացին։- Կարևորը ջրի հարցը լուծվի՝ խողովակով, երկրորդ նասոսով»։

«Բայց անցնում եք ինտենսիվ գյուղատնտեսության, համաձայն ե՞ք»,- ասաց վարչապետը։ «Մեր ջեբը փող չկա»,- արձագանքեց գյուղացին։ «Բա որ չկա, ո՞նց ես ջրի փողը տալու՝ պարտքերի ցուցակո՞վ»,- շարունակեց Ն. Փաշինյանը։