Մխիթար Հայրապետյանն առաջիկայում կարող է տեղափոխվել գործադիր մարմին․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն առաջիկայում կարող է տեղափոխվել գործադիր մարմին: Ըստ տեղեկությունների՝ Հայրապետյանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, թե օրենսդիր մարմինն իր համար չէ, որևէ գործ չի կարողանում անել խորհրդարանում, դրա համար էլ նա ցանկանում է տեղափոխվել կառավարություն, որտեղ կկարողանա ավելի լավ ինքնադրսևորվել: Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 22-ին հրապարակումներ եղան, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ միջադեպ է եղել Մխիթար Հայրապետյանի և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի միջև։ Տեղեկությունների համաձայն՝ Հայրապետյանը նիստի ժամանակ դժգոհել էր Հարությունյանի գործունեությունից»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
