Այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է
![]() Սիրված դերասան Ա. Խոստիկյանը ծնվել է 1929 թվականի մայիսի 22-ին՝ Երևանում: Ավարտել է Երևանիի թիվ 30 միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց հրաժարվել է բժշկի մասնագիտությունից: 1947-51թթ սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Արմեն Գուլակյանի կուրսում։ Ուսանողական տարիներին խաղացել է Փարսիղի՝ «Քանդած օջախ», Տումանսկու՝ «Մաշենկա», Լաունսի՝ «Վերոնայի երկու ազնվականները» դերերը: 1951թ-ից աշխատանքի է անցել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում, ուր մինչև 1990-ականները ստեղծել է մեծ ու փոքր բազմաթիվ դերեր։ Եղել է լուրջ կատակերգակ դերասան: Նկարահանվել է նաև հեռուստաթատրոնում և ֆիլմերում՝ «Ոսկե ցլիկ», «Մոր սիրտը», «Նվագախմբի տղաները», «Տերն ու ծառան», «Շրթներկ համար 4», «Մեր բակը», «Հարսնացուն Ջերմուկից» և այլն: Ամանորյա հեռուստածրագրերի ամենասիրված հերոսներից է եղել ավելի քան երկու տասնամյակ: Արմեն Խոստիկյանն արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Մահացել է Երևանում: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12






