«Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել». այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
![]() «Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս»: Շառլ Ազնավուր Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրն այսօր կդառնար 96 տարեկան: Լեգենդար երգիչը ծնվել է 1924թ․ մայիսի 22-ին Փարիզում: Ազնավուրը մի քանի հարյուր երգերի հեղինակ է, որոնցից շատերը համաշխարհային անմահ հիթեր են: «Հավանաբար իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։ Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Այդ տարիներին ուսումը վճարովի էր, իսկ իմ ընտանիքի հնարավորությունները՝ համեստ, այդ պատճառով էլ շուտ լքեցի դպրոցական նստատեղս և այդ պահից սկսած ստիպված էի կյանքում ամեն ինչին ինքնուրույն հասնել»,- հարցազրույցներից մեկում ասել է Շառլ Ազնավուրը: Ազնավուրը սովորեցնում էր անմնացորդ սիրով սիրել հայրենիքը․ նա սերունդների հիշողության մեջ կմնա ոչ միայն իր երգերով, այլև իր հասարակական գործունեությամբ և մարդասիրության այն հզոր ալիքով, որը բարձրացրեց 88-ի աղետի ժամանակ։ 2004թ․ նա ճանաչվել է Հայաստանի Ազգային հերոս, իսկ 2008թ․ ստացել ՀՀ քաղաքացիություն: Ազնավուրը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպանն էր, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական պատվիրակը և Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը: Նա մահացել է 94 տարեկան հասակում: «Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: ՄՆԱ Մնա՜, |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43




