Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.

«Սեռական կողմնորոշման մասին պատմելը միայն կվնասի երեխային». Վրեժ Շահրամանյան

461
Չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ., 22:45
«Սեռական կողմնորոշման մասին պատմելը միայն կվնասի երեխային». Վրեժ Շահրամանյան

Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելուց առաջ իշխանությունները չեն դիմել Սեքսոլոգների հայկական ասոցիացիային, չեն հարցրել բժիշկների կարծիքը, այդ պատճառով էլ վավերացումից հետո ծավալված քննարկումներն անորոշության և անտեղյակության տիրույթում են»,- այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Նրա խոսքով՝ կոնվենցիայում կան հարցեր, որոնք մտահոգիչ են և կարիք ունեն մասնագիտական ուսումնասիրության:
Բժշկի կարծիքով՝ կարիք չկա երեխային պատմել սեռական տարբեր կողմնորոշումների մասին, նրա հոգեսեռական առանձնահատկությունները թույլ չեն տալիս ընկալել դա. «Երեխաների ուղեղը չի կարելի լցնել անպիտան տեղեկատվությամբ: Երեխայի անվտանգության ապահովման համար սեռական կողմնորոշման մասին պատմելն իմաստ չունի, դա միայն կվնասի նրան: Չի կարելի կուրորեն պատճենել այն, ինչ ուրիշինն է, կոնվենցիան կարիք ունի տեղայնացման: Մատուցվող տեղեկատվությունը պետք է լինի զտված»,- ասել է Շահրամանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Սեռական կողմնորոշման մասին պատմելը միայն կվնասի երեխային». Վրեժ Շահրամանյան