ՀՊՏՀ-ը 185 ուսանողի տրամադրել է ուսման վարձի զեղչ
![]() Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով երկրում հայտարարված արտակարգ դրությունը և դրա բացասական տնտեսական հետևանքները, ՀՊՏՀ 185 ուսանողների տրամադրել է ուսման վարձի զեղչ 30 տոկոսի չափով: «Մենք հասկանում ենք, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը սոցիալական դժվարություններ է ստեղծել նաև ուսանողների համար: Իհարկե, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումն իր օգնությունը բերեց մեր բուհի 335 ուսանողներին, սակայն մեր համալսարանը ևս ցանկացավ անմասն չմնալ և հանդես բերել սոցիալական պատասխանատվություն: Տնտեսագիտական համալսարանն իր հնարավորությունների սահմաններում ևս օգնություն է ցուցաբերում իր ուսանողներին՝ աջակցության հիմքում դնելով նրանց սոցիալական խնդիրները»,- ՀՊՏՀ նախաձեռնությունն այսպես է մեկնաբանել ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը: ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
