Հայաստանի ազգային գրադարանը՝ թվայնացված արխիվի նյութերի կորստի մասին
Արտակարգ դրության պայմաններում Հայաստանի ազգային գրադարանն աշխատել է միայն առցանց, իսկ սերվերները կարգավորվել են հեռավար կերպով: Այս մասին տեղեկացնում է Ազգային գրադարանի տեղեկատվական բաժինը: Մայիսի 10-ին ինտերնետ կապի խափանման և ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանների առցանց անհասանելիության պատճառները պարզելու նպատակով ՀԱԳ աշխատակիցները շենքի պահպանությունն իրականացնող ոստիկաններից մեկի ուղեկցությամբ որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերել են ծխեցված վիճակում: Այնուհետև ժամանել է նաև շենքում ծառայություն իրականացնող ԱԻՆ աշխատակիցը: Գրադարանի տնօրինությունը տեղի ունեցածի բնույթը և հանգամանքները պարզելու նպատակով անմիջապես դիմում է ներկայացրել ԱԻՆ նախարարին, սակայն համապատասխան մասնագետներ դեռ չեն ժամանել գրադարան դեպքի հանգամանքները պարզելու: Քանի որ շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանները և ՀԱԳ անվտանգության աշխատակիցը նշեցին, որ հոսանքի տատատումներ և անջատում է եղել, տնօրինությունը դիմում է ուղարկել նաև ՀԷՑ տնօրենին, պլանային և կանխարգելիչ անջատումների ու հոսանքի տատանումների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու խնդրանքով, որին դեռևս պատասխան չի տրվել: Ինչ վերաբերում է սերվերային սարքերին և նրանցում պահպանվող նյութերին, ապա ամբողջ տարիների ընթացքում թվայնացված և արխիվացված նյութերը պահպանված են նաև առանձին կրիչներով, հետևապես այդ առումով արխիվացված նյութերի կորուստ տեղի չի ունեցել, իսկ սերվերային սարքերի տեխնիկական վիճակը, գրադարանի մասնագետի կողմից դրանց արտաքին տեսքի գնահատմամբ, հուսադրող է, սակայն լիարժեք գնահատական հնարավոր կլինի տալ դրանք ստուգելուց հետո, ինչը հնարավոր կլինի ԱԻՆ-ի կողմից դեպքի քննության և դրա վերաբերյալ արձանագրության տրամադրումից հետո: Այժմ գրադարանը քայլեր է նախաձեռնում ամբողջ աշխատանքային բազան՝ թվայնացված ողջ նյութը, տեղափոխել ամպային համակարգ և այն կրկին հասանելի դարձնել ընթերցող հանրությանը: |
«Այս էակը միանգամայն իրական է»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
196Երեկ, 16:00Ծնվել է աշխարհում առաջին երեխան, որը բեղմնավորվել է կնոջ մարմնից դուրս գտնվող ձվաբջջից
54220.12.2024, 20:13«2025 թվականի աստղագիտական իրադարձությունները»․ Լևոն Ազիզյան
18315.12.2024, 12:42Մահացել է անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը
20814.12.2024, 19:24Աշխարհում առաջին անգամ կատարվել է բաբախող սրտի փոխպատվաստում
50612.12.2024, 21:12«Հազվագյուտ երևույթ, որը տեղի է ունենում 15 տարին մեկ»․ Լևոն Ազիզյան
82308.12.2024, 16:30