Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Այս հզոր լուսանկարն արվել է Հայաստանում». Տիգրան Խզմալյան

740
Ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ., 00:05
«Այս հզոր լուսանկարն արվել է Հայաստանում». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍԱԹԵՆԻԿԸ՝ ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ԿԱՐՍԻՑ...
Այն, որ այս հզոր լուսանկարն արվել էր Հայաստանում, այլ ոչ թե աֆրիկյան Ջիբութիում, ինչպես գրել էր այն տեղադրած պ-ն Դեմոյանը, ինձ պարզ էր առաջին հայացքից, գոնե տեղանքից, ծառից և այլ մանրուքներից։ Բայց չուզեցի վիճել մասնագետի հետ։ Բարեբախտաբար, արձագանքեց լուսանկարի հեղինակի, պարոն Արաբյանցի գերդաստանից տիկին Կարինե Տոնոյանը, ով ոչ միայն ճանաչեց իր տատիկին, այլ նաև մեծահոգաբար տեղադրեց էջիս այս պատկերի բնօրինակը։ Անչափ շնորհակալ եմ Ձեր վստահության համար, սիրելի Կարինե։ Այս լուսանկարը գանձ է, մեր հայ կանանց իրական դեմքն ու ոգեշնչում ապագայի համար»։