«Գոգյանի հեռանալը ՀՀ կրթության, գիտության համակարգի ամենախոշոր պարտություններից է». Սերոբ Խաչատրյան
820
Հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ., 17:05
![]() Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հեռանալը Հայաստանի կրթության, գիտության համակարգի ամենախոշոր պարտություններից է։ Սմբատը և ինտելեկտուալ է, և սկզբունքային, և արժեքներ կրող։ Մի խոսքով, իդեալական պաշտոնյա հեղափոխական իշխանության համար։ Ցավալին այն է, որ իշխանության ներսում չգտնվեցին Սմբատի հեռանալը կանխող մարդիկ և մեխանիզմներ։ Նշանակվելով ԲՈԿ-ի նախագահ՝ նա գնաց բուհեր, գիտական հաստատություններ, կանգնեց 100-ավոր մարդկանց դիմաց և խիզախորեն խոսեց համակարգի բովանդակային խնդիրների մասին։ Դրանք ոչ թե ձևական ելույթներ, անիմաստ հարց ու պատասխաններ էին, այլև խորքային քննարկումներ, ինչի պակասը մենք միշտ ունեցել ենք։ Սմբատը գտել էր համակարգը կարգի բերելու ճիշտ ճանապարհը»։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
