«Մեր կրթական միջնադարյան համակարգով մեծ խնդիր ենք ունենալու դրա կիրարկման ժամանակ». Հովսեփ Խուրշուդյան
![]() «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը, իհարկե, կարևոր քայլ էր երեխաներին սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից պաշտպանության ուղղությամբ: Բայց մենք մեր կրթական միջնադարյան համակարգով մեծ խնդիր ենք ունենալու դրա կիրարկման ժամանակ: Գործի բերմամբ շատ եմ շփվում մարզերի երիտասարդության հետ: Ու պարբերաբար տեղեկություններ եմ ստանում մարզերի, հատկապես գյուղերի դպրոցների բազմաթիվ ուսուցիչների պրոֆեսիոնալ կարողությունների և տարրական համարժեքության խիստ ցածր մակարդակի վերաբերյալ: Վերջերս հերթական պատմությունը լսեցի, որից չգիտեմ էլ՝ ծիծաղեմ, թե բարկանամ: Ուրեմն՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկի դպրոցում (չեմ նշի թե որ՝ երեխաներին հարվածի տակ չդնելու համար, բայց դա էական էլ չէ, քանի որ այս որակը, ցավոք, շատ տարածված է) դասամիջոցին բարձր դասարանի աշակերտները տաք սնունդ ընդունելիս ուսուցիչների ցուցումով նստում են սեռային խիստ տարանջատման սկզբունքով. տղաներն առանձին սեղանի շուրջ, աղջիկները՝ առանձին (իգական և արական վարժարանները հետ են եկել՝ վրեքներս խաբար չկա): Մի օր մի տղա դասարանցի աղջիկների հետ խոսքով է ընկնում (պատկերացնո՞ւմ եք՝ ինչ խայտառակություն մեր «ազգային-ավանդական դարավոր արժեքների» տեսակետից) ու իրենց հետ է նստում հաց ուտում ու երբ դասվարը մտնում-տեսնում է, մի աղմուկ է բարձրացնում, նախատում, անպատվում, թե բա ես ձեզ չե՞մ ասել, որ տղաներն առանձին նստեն, աղջիկները՝ առանձին: Թե բա «տենց եք անում, որ ղզիկ եք դառնում, վաղը մյուս օր բանակ եք գնում, չեք կարողանում նորմալ ծառայել» ու էլի նման բաներ նույն ոգով։ Հիմա, որ այս կոնվենցիայի դրույթներն սկսեն ամբողջապես կիրառվել, այս «ուսուցիչը» պետք է սեռական դաստիարակությո՞ւն դասավանդի խեղճ երեխեքին: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վակխանալիա է իրագործելու դասարանում ու աշակերտների հոգիներում՝ հաստատված ծրագրերը մի կողմ թողած: Այնպես որ, լուրջ ռիսկեր կան կոնվենցիան ներդնելիս ու երկար վերապատրաստումների ու փորձարկումների փուլ պետք է անցկացնել»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
