«Բարձրագույն կրթության կատարողականի հատվածը շատ աղքատիկ է». Սերոբ Խաչատրյան
![]() Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում, ցավոք, գործում է Պարկինսոնի «տրիվիալության օրենքը»։ Այդ «օրենքի» իմաստն այն է, որ պարզունակ բաների քննարկման վրա շատ ավելի մեծ ժամանակ ու ջանք է ծախսվում, քան՝ լուրջ հարցերի։ Օրինակ՝ կառավարության ծրագրի կատարողականի վրա շատ ավելի քիչ ժամանակ ու ջանք ծախսվեց, քան՝ երեկվա տհաճ միջադեպի։ Ծրագրի կրթությանը վերաբերող մասում գրված է. «Ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ»: Նայում ենք ծրագրի կատարողական հաշվետվությունը։ Ոչ մի բառ չկա այն մասին, թե ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, ի՞նչ փուլում է։ Շատ աղքատիկ է բարձրագույն կրթության կատարողականի հատվածը։ Նշվում է, որ ստեղծվել է բարձրագույն կրթության միջազգայնացման ազգային հարթակ. www.studyinarmenia.am։ Մտնում ենք կայք։ Ոչ մի բովանդակություն չկա։ Շատ կետերում ծրագիրն ու կատարողականը չեն համապատասխանում։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
