Ընթերցանության ստեղծագործական մրցույթին մասնակցել է 200-ից ավելի դպրոցական
![]() Հայաստանում անցկացվող Ընթերցանության ստեղծագործական մրցույթին մասնակցել է շուրջ 250 դպրոցական: Մրցույթին առանձին խմբերով հնարավորություն են ստացել մասնակցելու 3-5-րդ և 6-9-րդ դասարանի աշակերտները: Մայիսի 5-ին հայտարարվել է մրցույթի երկրորդ փուլի անցկացման մասին, ներկայացվել են առաջին փուլը հաղթահարած դպրոցականների անունները: Ըստ այդմ՝ առաջին փուլ հաղթահարած դպրոցականները պետք է ընտրեն մրցույթի կազմակերպիչների կողմից տրված թեմաներից որևէ մեկը և գրեն էսսե (շարադրություն): Ընթերցանության ստեղծագործական մրցույթն անցկացվում է 3 փուլով: Երեխաները կարդալու են գրքերը, գրելու են կարծիքներ, էսսեներ, իսկ ամենավերջին փուլում օնլայն հանդիպելու են ժյուրիի անդամների հետ: Ընդ որում՝ ամբողջ մրցույթն անցկացվելու է օնլայն ռեժիմով: Ամենավերջում լավագույն մասնակիցները կստանան հաղթողների նվերներ, իսկ նրանց դպրոցների գրադարանները կհամալրվեն «Էդիթ Պրինտի» հրատարակած «Իմ գրադարանը» շարքի ամբողջական հավաքածուով: Մնացած երեխաները գրքեր նվեր կստանան: Ժյուրիի կազմը գաղտնի կպահվի մինչև երրորդ փուլի սիզբը, իսկ մասնակիցների տվյալները փակ կլինեն ժյուրիի անդամների համար: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
