Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

«Սա բացարձակ անարդար մոտեցում է ուսանողների հանդեպ». Նաիրա Զոհրաբյան

694
Երեքշաբթի, 05 մայիսի, 2020 թ., 18:20
«Սա բացարձակ անարդար մոտեցում է ուսանողների հանդեպ». Նաիրա Զոհրաբյան

«Կարողացեք տեղորոշել քաղաքացիներին: Բա մի ողջ մեխանիզմ էիք մշակել, քացաքացուն ասում եք՝ գրանցվիր, գրանցվում է, հետո ասում եք՝ կներեք, թարմացված չէ համակարգը: Քաղաքացու խնդիրը չէ: Կարգի բերեք ձեր ծրագրերը, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր այս կամ այն ծրագրի շահառու են, կարողանան օգտվել»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա անդրադարձավ նաև ուսանողներին տրվող աջակցությանը: Ըստ նրա՝ մանիպուլյացիա է ուսանողի առաջադիմությունը հաշվի առնելը: Բարձր ՄՕԳ ունեցողն արդեն օգտվում է անվճար համակարգից:
«Ես ուզում եմ հասկանալ՝ այս ֆորսմաժորային իրավիճակը ուղիղ կապ ունի՞ ուսման առաջադիմության հետ: Ով լավ առաջադիմություն չունի, ուսման վարձերի զեղչման խնդիր չունի՞: Սա բացարձակ անարդար մոտեցում է ուսանողների հանդեպ: Վերանայեք այս համակարգը»,- նշեց պատգամավորը: