Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Նավթի գներն աճել են` ՕՊԵԿ+ նոր գործարքի ուժի մեջ մտնելուց հետո

1467
Ուրբաթ, 01 մայիսի, 2020 թ., 11:15
Նավթի գներն աճել են` ՕՊԵԿ+ նոր գործարքի ուժի մեջ մտնելուց հետո

Նավթի գները բարձրացել են նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ+)՝ մայիսի 1-ից նոր գործարքի ուժի մեջ մտնելուց հետո։ Համաձայն դրա՝ նավթի արդյունահանումն օրական նվազելու է գրեթե 10 միլիոն բարելով: Երևանի ժամանակով 09:08-ին, Brent տեսակի նավթի հուլիս ամսվա ֆյուչերնսներն ավելացել են 2,3%-ով և կազմել 27.09 դոլար։ Առավելագույն արժեքը կազմել է 27,7 դոլար։ WTI տեսակի նավթի հունիս ամսվա ֆյուչերսներն ավելացել են 3.2%-ով և կազմել 19,46 դոլար:

ՕՊԵԿ+ երկրների կողմից նախատեսվում է նավթի արդյունահանումն ընդհանուր նվազեցնել օրական 9,7 միլիոն բարելով, որը պատմության մեջ ռեկորդային անկում է: Գործարքի ընթացքում (մինչև 2022 թվականի մայիս) երկրներն աստիճանաբար կավելացնեն արդյունահանումը։ Ամենամեծ կրճատումը կտևի ընդամենը երկու ամիս, որից հետո՝ 2020 թվականի հուլիսից, նվազեցումը կկազմի օրական 7,7 միլիոն բարել, իսկ հունվարի 1-ից՝ օրական 5,8 միլիոն բարել: