Նախարարը՝ էլեկտրոնային մատյանների գնահատականների մասին
![]() Անդրադառնալով կիսամյակային գնահատականների հաշվարկման վերաբերյալ առաջացած դժգոհություններին՝ նախարարն ասաց, որ գերազանցիկության ձգտող աշակերտը հին հիվանդություն է, որը փոփոխությունների միջոցով պետք է հաղթահարվի: «Ցավոք, մենք գնահատականն ավելի ենք կարևորում գիտելիքից, այսինքն՝ ձևը՝ գիտելիքից: Հարգելիʹ ծնողներ, դուք ջանք եք գործադրել ձեր երեխաների համար, ոչ թե կառավարության, կամ նախարարության: Իմ կարծիքով՝ հիասթափվում են այն ծնողները, որոնց համար գնահատականը շատ մեծ նշանակություն ունի»,- ասաց նա: Եթե մինչև մարտի 13-ն աշակերտն ունի 1 գնահատական, ապա իր իսկ ցանկությամբ երկրորդ կիսամյակի համար կարող է հաշվարկվել նախորդ կիսամյակի գնահատականը: «Մենք փորձել ենք առավելագույնս արդյունավետ որոշում կայացնել»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ խոստանալով առաջիկայում աշակերտների հետ ուղիղ եթեր կազմակերպել և նրանց բացատրել, որ կարևորը գիտելիքն է, ոչ թե գնահատականը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
