Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

«Սա անում ենք ոչ թե ժլատությունից, այլ քաջալերումների ճիշտ համակարգ ունենալու նպատակով»․ վարչապետ

411
Հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ., 14:00
«Սա անում ենք ոչ թե ժլատությունից, այլ քաջալերումների ճիշտ համակարգ ունենալու նպատակով»․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 30-ի նիստում խոսելով ուսանողներին օգնելու մասին՝ ասաց, որ իրենք առանց բացառության օգնում են բոլոր ուսանողներին։
«14-րդ ծրագրով մենք օգնում ենք առանց բացառության բոլոր ուսանողներին՝ այն տարբերությամբ, որ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար այդ աջակցությունն ավելի շոշափելի է, իսկ ցածր առաջադիմություն ունեցողների համար՝ պակաս շոշափելի: Սա մենք անում ենք ոչ թե ժլատությունից, այլ քաջալերումների ճիշտ համակարգ ունենալու համար, որովհետև եթե հիմա ցածր առաջադիմություն ունեցող ուսանողն օգտվի նույն չափով, ինչ բարձր առաջադիմություն ունեցողը, էլ որտե՞ղ կլինի կառավարության մոտիվացիոն համակարգեր ունենալու քաղաքականությունը»,- ասաց վարչապետը: