#Brent նավթի գինը գերազանցել է 26 դոլարը
![]() Ապրիլի 30-ի առավոտյան առևտրային հարթակներում նավթի գներն աճել են: Լոնդոնյան ICE բորսայում Brent ապրանքանիշի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է ավելի քան 10%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 26,6 դոլարի: Ամերիկյան WTI նավթը Նյու Յորքի առևտրային հարթակում ավելացել է 15,21%-ով՝ հասնելով 17,35 դոլարի մեկ բարելի դիմաց: ԱՄՆ ֆոնդային բորսայում նախօրեին ցուցիչների առուվաճառքներն աճ են ցուցադրել՝ ամերիկյան «Gilead Sciences» բիոդեղագործական ընկերության կողմից մշակված դեղամիջոցի՝ Ռեմդեսիվիրի փորձարկման դրական արդյունքների ֆոնին։ Երևանի ժամանակով 23:30-ի դրությամբ՝ S&P 500 ինդեքսն աճել է 3,15%-ով և կազմել 2953.63 կետ, Dow Jones արդյունաբերական ինդեքսը ավելացել է 2.61%-ով և կազմել 24.729.79 կետ, Nasdaq-ն ավելացել է 3.96%-ով և կազմել 8948.45 կետ: «Gilead Sciences» բիոդեղագործական ընկերության բաժնետոմսերը, որոնք զբաղվում են դեղամիջոցի մշակմամբ, սակարկությունների փակման արդյունքում աճել են 8.28%-ով և այժմ մեկ բաժնետոմսի արժեքը կազմում է 84,88 դոլար: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
