Ինչպե՞ս են ամփոփվելու աշակերտների գնահատականները. պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը
![]() «Առաջին լրատվական»-ի եթերում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ կորոնավիրուսը կրթական համակարգը ռենտգենի ենթարկեց. բացահայտվեցին մի շարք խնդիրներ. «Աշակերտների 15-20 տոկոսը խնդիրներ է ունեցել՝ կապված հեռավար ուսուցման կազմակերպման հետ, և նախարարությունը որոշեց սահմանափակվել մինչև այս տարվա մարտի 13-ն ունեցած գնահատականներով և դրա հիման վրա իրականացնել տարվա ամփոփումները: Եթե որևէ երեխա երկրորդ կիսամյակում գնահատական չի ունեցել, տարեկան գնահատականի ամփոփման համար կարող է հիմք ծառայել առաջին կիսամյակի գնահատականը: Ըստ այդմ՝ 4-10 գնահատականներ ստացած աշակերտները կփոխադրվեն հաջորդ դասարան»,- ասել է Անդրեասյանը: Նա հայտնել է, որ անբավարար գնահատականներ ունեցող երեխաների համար ուսուցիչները կկազմեն անհատական ուսուցման պլան՝ ելնելով այն ծավալից, որը բաց է թողնված, և հեռավար քննության միջոցով կկարողանան գնահատել այդ աշակերտներին՝ անկախ նրանից, թե քանի առարկայի պարագայում են ունեցել այդ խնդիրը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
