Մահացել է Մարտուն Ադոյանը
![]() ՀՀ կինեմատոգրաֆիստների միությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կյանքից հեռացել է մշակութային գործիչ, «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյանը։ «Նա իր կյանքի գործը համարեց հայ կինոն, նվիրվեց կինոյին, ամեն ջանք ներդրեց կինոմիջավայրի ու կինոմշակույթի պահպանման ու զարգացման համար Հայաստանում: Նրա բացառիկ ջանքերով էր նաև, որ վերապրեց «Մոսկվա» կինոթատրոնը՝ Հայաստանի համար ծանրագույն օրերին անգամ չթողնելով կինոյի առաջնագիծը: Նրա ջանքերով էր նաև, որ վերապրեց Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը՝ մնալով մշակութային օջախ մշակութային քաղաքում: Նրա ջանքերով էր նաև, որ կայացան ու զարգացան հայկական կինոփառատոները, այդ թվում և «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ամենածանր պայմաններում անգամ ապավինելով «Մոսկվա» կինոթատրոն մշակութային օազիսին: Ի վերջո, նրա ջանքերով էր նաև, որ Երևանի խորհրդանիշ «Մոսկվա» կինոթատրոնը՝ իր բոլոր դժվարություններով ու խնդիրներով հանդերձ, մնաց Երևանի խորհրդանիշը»,- մասնավորապես նշված է տեքստում: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
