Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

#WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները նվազել են 17%-ով

1039
Երկուշաբթի, 27 ապրիլի, 2020 թ., 15:40
#WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները նվազել են 17%-ով

WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը Երևանի ժամանակով 13:47-ի դրությամբ նվազել է 16.91%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 14,39 դոլարի՝ համաձայն սակարկությունների տվյալների:
Brent տեսակի նավթի գինը նվազել է 5,52%-ով և կազմել 20,64 դոլար:
WTI նավթի գինը շարունակում է նվազել՝ կապված հետագա պահանջարկի անկման և արագ լցվող պահեստների հետ: Համաձայն անցյալ շաբաթ հրապարակված տվյալների՝ ԱՄՆ-ում պահեստավորման մակարդակն արագորեն աճում է, ինչը վկայում է, որ նավթավերամշակման գործարանների աշխատանքը հասել է նվազագույնի, գրում է Julius Baer-ը: Ապրիլի 17-ի դրությամբ՝ ԱՄՆ-ում նավթի պաշարներն աճել են մինչև 518,6 միլիոն բարել, ինչը մոտ է 2017 թվականին սահմանված 535 միլիոն բարել ռեկորդային ցուցանիշին: Քուշինգում պահեստային օբյեկտների լցման պատճառով նավթային շուկան գտնվում է անհանգիստ վիճակում․ բոլորը վախենում են, որ կկրկնվի այն սցենարը, երբ WTI նավթի գինը սահմանվեց բացասական արժեքով: Այս մասին հայտնել է BNP Paribas ընկերության վերլուծաբան Հարրի Չիլինգարյանը, գրում է Reuters-ը: