Կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախարարական կոնֆերանսը. մասնակցել է Արայիկ Հարությունյանը
![]() ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախաձեռնել է նախարարարական առաջին տեսակոնֆերանսը մշակույթի ոլորտի վրա՝ COVID-19 համաճարակով պայմանավորված ճգնաժամի ազդեցության մեղմացման թեմայով։ Շուրջ 150 երկրի պատվիրակների հետ տեսակոնֆերանսին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին առցանց հանդիպում նախաձեռնելու համար՝ նախարարն անդամ երկրներին ներկայացրել է ստեղծված իրավիճակում մշակույթի ոլորտում Հայաստանում իրականացվող ծրագրերն ու մեր երկրի փորձը։ «Առողջապահության համաշխարհային ճգնաժամը խորապես ազդել է մեր երկրներում մշակութային կյանքի վրա: Արվեստագետներն այսօր ստիպված են հաղթահարել աննախադեպ մասնագիտական և տնտեսական խոչընդոտներ: Մենք զգում ենք, որ պարտավոր ենք ձեռնարկել հատուկ նորարարական միջոցառումներ մշակութային ոլորտին աջակցելու համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքները մեղմելու ուղղությամբ առանձնացնելով երկու հիմնական թիրախ. քաղաքացիների՝ մշակութային ծառայություններից օգտվելու իրավունքի անխափան իրացման հարցը: «Համավարակի տարածման ամենասկզբից Հայաստանի Հանրապետության մշակութային պետական հաստատությունները՝ համերգասրահները և թատրոնները, թանգարանները և գրադարանները, իրենց գործունեությունն անմիջապես տեղափոխեցին առցանց տիրույթ՝ կարճաժամկետ հատվածում լուծելով մարդկանց ժամանցի, ոչ ֆորմալ կրթության և հոգեբանական ճգնաժամից զերծ մնալու հարցը՝ արտթերապիայի, բիբլիոթերապիայի, հեքիաթաթերապիայի, ծիծաղի թերապիայի միջոցով: Ահա մի քանի վերնագիր՝ Կորոնադադար, Տնից թանգարան և գրադարան, Դասարան+Դասական, Դաս Ա և այլն»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ հատուկ շեշտելով, որ ամենակարևոր գործոնն այն է, որ դրանք բոլորը ներառական և ինտերակտիվ միջոցառումներ են: «Ի վերջո, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանի Հանրապետությունը, միջազգային պարտավորություններին համահունչ, շարունակելու է մանրամասն տեղեկություններ փոխանակել այն մասին, թե ինչպես է կառավարությունը միջոցներ ձեռնարկում մշակույթի ոլորտում COVID-19-ի առաջացրած խնդիրները լուծելու համար»,- իր ելույթն ամփոփել է Արայիկ Հարությունյանը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
