«Շուրջ 3500 ուսանող կստանա պետական աջակցություն ուսման վարձի 100 կամ 75 տոկոսի չափով». նախարար
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Կառավարության ներկայացրած 14-րդ աջակցության միջոցառմամբ ավելի քան 3500 ուսանող կստանա պետական աջակցություն ուսման վարձի 100 կամ 75 տոկոսի չափով՝ կախված ՄՈԳ֊ի արժեքից։ «Բուհերը մեզ տվել են ցանկերը, թե ինչ տիպի խմբեր ունեն իրենց մոտ: Մենք ըստ դրա հաշվարկ ենք անելու, գումարները տրամադրելու ենք բուհերին, և արդեն բուհերը տեղում ուսանողների հետ են աշխատելու»,- ասել է Հարությունյանը: Դիտարկմանը, թե շատ էին այն կարծիքները, որ 90 և ավել ՄՈԳ-ը շատ բարձր նշաձող է, նախարարը պատասխանել է. «Մեր ընդհանուր քաղաքկանությունն այնպիսին է, որ լավ սովորող ուսանողը դուրս չպետք է մնա համալսարանից: Մենք առավելագույնս խրախուսելու ենք այս տրամաբանության մեջ, բայց մենք 80 տոկոսից կամ 90 տոկոսից ցածր ՄՈԳ-երի դեպքում լավ պայմաններով վարկերի տրամադրման ծրագիրն ենք իրականացնում, որպեսզի ընդգրկումը մեծ լինի»: Մանրամասները՝ տեսանյութում:
«Շուրջ 3500 ուսանող կստանա պետական աջակցություն ուսման վարձի 100 կամ 75 տոկոսի չափով». նախարար |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
