«Առաջարկել եմ «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհել Վլադիլեն Բալյանին»․ Գրիգոր Երիցյան
![]() Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի գրառումը․ «Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկությունը և Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցություն համաձայնությունը, Երևանի ավագանուն առաջարկել եմ «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհել հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանին՝ երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի, երկարամյա անբասիր աշխատանքով Երևանի մշակութային զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար։ Ապրիլի 25-ին Մաեստրոն կդառնա 96 տարեկան, իսկ ապրիլի 28-ին Երևանի ավագանին իր հերթական նիստում կքննարկի նշանավոր կոմպոզիտորին «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելու հարցը։ Այսօր Երևանի ավագանու Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այս հարցին տվեց դրական եզրակացություն»։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
