Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Հայաստանում իսպառ վերացել են փայ մտնելու, մարդկանց ահաբեկելու արատավոր երևույթները». Սիսակ Գաբրիելյան

454
Ուրբաթ, 17 ապրիլի, 2020 թ., 15:40
«Հայաստանում իսպառ վերացել են փայ մտնելու, մարդկանց ահաբեկելու արատավոր երևույթները». Սիսակ Գաբրիելյան

Ապրիլի 17-ին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քննարկված նախագծերը՝ սպառելով օրակարգը:
Մինչ քվեարկությունը, նախագծերից մեկի՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցի ներկայացման ժամանակ դրա հեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ երկրում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, իսպառ վերացել են բիզնեսի մեջ փայ մտնելու, մարդկանց ահաբեկելու արատավոր երևույթները: «Հայաստանը գրկաբաց սպասում է վերադարձողներին: Նրանք, ովքեր հայրենիք վերադառնալու ցանկություն ունեն, կարող են վերադառնալ և օրինագծի՝ օրենք դառնալուց հետո օգտվել դրա ընձեռած արտոնությունից:
Իսկ արտոնությունը հետևյալն է. եթե ՀՀ քաղաքացին վերջին 1.5 տարվա ընթացքում ժամանակավոր բնակության է մեկնել ՀՀ-ից դուրս և առնվազն 1 տարին բացակայել Հայաստանից, հայրենիք վերադառնալուց հետո կկարողանա իր հետ բերել մինչև 5 հազար եվրո արժողության անձնական օգտագործման իրերը, բացառությամբ տրանսպորտային միջոցի»:
ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ասաց, որ արդեն դիմողներ կան, և նրանց հորդորվել է սպասել օրենքի ընդունմանը: