Խորհրդարանն ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծը
![]() Խորհրդարանն ապրիլի 16-ի նիստում քվերակությամբ ընդունեց նախորդ օրը քննարկած նախագծերը: 99 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինաիծը: Այն սահմանում է ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրություն սկսելու հիմքերը, դրա բռնագանձման վարույթ հարուցելու և ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը: Ըստ այդմ՝ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն դրամը: Նշենք, որ ուսումնասիրության ենթակա են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռքբերված գույքերը: Ռուստամ Բադասյանը նշել է, որ հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տասը տարում ձեռքբերված գույքերի օրինականությունը: Միաձայն՝ 114 կողմ ձայներով ընդունվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրանով Հանրային հեռուստաընկերությանը իրավունք է վերապահվում 1 եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Սահմանվում է նաև, որ սոցիալական գովազդը ժամը 00:00-ից մինչև 18:00-ն կլինի անվճար, իսկ 18:00-ից մինչև 00:00-ն՝ վճարովի: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
