Ճապոնիան մտադիր է յուրաքանչյուր քաղաքացու 930 դոլար հատկացնել
![]() Ճապոնիայի իշխանությունները քննարկում են երկրի քաղաքացիներից յուրաքանչյուրին 100 հազար իեն (930 դոլար) օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ համավարակի պայմաններում օգնության և դրանով պայմանավորված տնտեսության վրա բացասական ազդեցությունը մեղմելու համար: Այս մասին հայտնել է Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիհիդո Սուգան, գրում է Reuters-ը։ Ավելի վաղ Ճապոնիան ընդունել էր 108 տրիլիոն իեն (գրեթե 1 տրիլիոն դոլար) տնտեսական օգնության փաթեթը՝ բիզնեսին և ընտանիքներին աջակցելու համար, որը հավասար է երկրի ՀՆԱ-ի 20%-ին: Մասնավորապես, այս գումարի շրջանակներում նախատեսվում է 300 հազար իեն (2,750 դոլար) հատկացնել յուրաքանչյուր ընտանիքի, որի եկամուտները կամ ցածր են, կամ վերջին ամիսներին նվազել են համավարակի պատճառով: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
