Մեկ օր հայկական հեռուստաեթերով կհեռարձակվեն հայկական կինոժառանգության լավագույն նմուշները
![]() Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի ազգային կինոակադեմիայի, պրոֆեսիոնալ գիլդիաների ներկայացուցիչների, ինչպես նաև կինոյի ոլորտի այլ գործիչների և կազմակերպությունների նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ մեր երկրում պաշտոնապես առանձին կնշվի հայկական կինոյի օրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային կինոակադեմիան: «Հայ կինոյի օրը նոր խթան կդառնա կինոյի դերի կարևորման համար, ինչն էլ իր հերթին ավելի լայն հնարավորություններ կբացի արվեստի թերևս ամենամասսայական ճյուղի էլ ավելի հանրայնացման, կինոգործիչների առավել մոտիվացման և մեր երկրում հայ կինոյի հետագա զարգացման ու բարգավաճման համար: Այսօր մեր կողքին ապրում և ստեղծագործում են տաղանդավոր կինոռեժիսորներ, կինոօպերատորներ, դերասաններ ու ոլորտի այլ մասնագետներ, ում ստեղծած աշխատանքները մասնակցում են միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների և արժանանում մրցանակների: Նոր իրողությունը կդառնա նաև նոր ճանապարհի սկիզբ՝ ուղղված հայկական կինոյի հանրայնացմանը: Ամբողջ աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի այս օրերին ամենուր հնչում են տանը մնալու հորդորներ և դա ամենևին չի խանգարի մարդկանց մոտ լինել մշակույթին: Չափազանց ակտուալ ՄՆԱ ՏԱՆԸ հորդորը լիովին համահունչ է ապրիլի 16-ի օրվա խորհրդին: Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Հայ կինոյի օրվա կապակցությամբ և ասում. մնացեք տանը եվ դիտեք հայկական ֆիլմեր»,- ասված է Հայաստանի ազգային կինոակադեմիայի հաղորդագրության մեջ: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
