Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Ինչո՞ւ է անհրաժեշտ արտակարգ դրության ռեժիմը շարունակել»․ վարչապետ

660
Երկուշաբթի, 13 ապրիլի, 2020 թ., 12:45
«Ինչո՞ւ է անհրաժեշտ արտակարգ դրության ռեժիմը շարունակել»․ վարչապետ

Գործադիրն ընդունեց արտակարգ դրությունը մինչև մայիսի 14-ը երկարաձգելու նախագիծը․ այն կուղարկվի ԱԺ-ի հաստատմանը։

«Ինչո՞ւ է անհրաժեշտ արտակարգ դրության ռեժիմը շարունակել․ համաճարակային թվերի առումով, փառք Աստծո, անկառավարելի իրավիճակ չունենք, բայց պետք է արձանագրենք կարևոր ռիսկ՝ պարետատան որոշմամբ թույլատրելի տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնվել է՝ տնտեսական կյանքը չմեռցնելու ու սոցիալական իրավիճակն է՛լ ավելի չբարդացնելու համար։ Սա բերում է ռիսկի, որ թվերը կրկին կսկսեն աճել, եթե քաղաքացիներն ամենախիստ ձևով չպահպանեն իրենց անվտանգության կանոնները»,- կառավարության արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։