Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի 150 անդամ վարակվել է կորոնավիրուսով․ #TheNewYorkTimes

2115
Հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ., 16:00
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի 150 անդամ վարակվել է կորոնավիրուսով․ #TheNewYorkTimes

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի 150 անդամ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին գրել է The New York Times-ը՝ հղում անելով թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին:

Թագավորական ընտանիքին սպասարկող Ֆեյսալահ հիվանդանոցն արդեն պատրաստել է 500 VIP տեղ: Միևնույն ժամանակ, իշխաններից մեկը, ով Էր-Ռիադի նահանգապետն է, այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նշվում է, որ 84-ամյա Սալման թագավորը ինքնամեկուսացել է Կարմիր ծովի կղզիներից մեկում: Թագաժառանգ Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդ և նրա նախարարները նույնպես մեկուսացվել են։ Համաճարակի պատճառով Սաուդյան Արաբիայի բոլոր խոշոր քաղաքները հայտարարել են կարանտինի սահմանման մասին: Ընդհանուր առմամբ, երկրում կա կորոնավիրուսի 2,795 հաստատված դեպք, մահացել է 41 մարդ: