Լյուքս դասի արտադրությունը վերադառնում է 2011 թվականի ցուցանիշներին
![]() Գերթանկարժեք (լյուքս դասի) անձնական իրերի արտադրությամբ զբաղվող ընկերությունները համաճարակի պատճառով կրում են ավելի լուրջ կորուստներ, քան մասնագետները հաշվարկել էին այս տարվա փետրվարին: Համաձայն նոր գնահատականների՝ շուկան կունենա մոտ 105 միլիարդ եվրոյի կորուստ և կվերադառնա 2011-ի ցուցանիշներին։ 2011 թվականին այս ոլորտի ծավալը կազմում էր 250 միլիարդ եվրո՝ համաձայն Boston Consulting Group-ի վերլուծաբանների զեկույցի, որը պատրաստվել է Altagamma և AB Bern Bernstein ընկերությունների հետ համատեղ: Boston Consulting Group-ի վերլուծաբանների առաջին զեկույցի համաձայն՝ այս ոլորտի կորուստները պետք է կազմեին 70–90 միլիարդ եվրո: Անհատական օգտագործման լյուքս դասի ապրանքների սեգմենտը (ներառյալ հագուստ, պայուսակներ, կոշիկներ, ժամացույցներ և զարդեր) 2019 թվականի վերջին գնահատվել է 350 միլիարդ եվրո, իսկ 2020 թվականին վաճառքը նվազել է՝ հասնելով մինչև շուրջ 245 միլիարդ եվրոյի: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
