Մահացել է հայ նշանավոր աստղագետ Հակոբ Թերզանը
![]() Փարիզի «Նոր Յառաջը» հաղորդում է, որ մահացել է սփյուռքահայ և ֆրանսիական աստղագիտության նշանավոր դեմքերից մեկը՝ Հակոբ Թերզանը: Թերզանի հայտնաբերած և նրա անվամբ կոչվող աստղախմբերը հայտնի են բոլոր աստղագետներին: Նա իր բազմամյա գործունեությամբ և կարևոր արդյունքներով լուրջ ավանդ ունի դիտողական աստղաֆիզիկայի մեջ: Հակոբ Զարեհի Թերզանը ծնվել է 1927թ. հոկտեմբերի 31-ին՝ Կոնստանտնոպոլսում (Ստամբուլ): Ավարտել է Կ. Պոլսի համալսարանը (1945՝ մաթեմատիկայի գծով բակալավրատ, 1949՝ աստղագիտության գծով մագիստրատուրա) և որպես մաթեմատիկայի ուսուցիչ աշխատել Ստամբուլի Կեդրոնական վարժարանում: 1956-ին տեղափոխվել է Ֆրանսիա: 1957-1959-ին տեխնիկական վարժարանում աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 1959-1965-ին՝ որպես օգնական աստղագետ, հետագայում՝ գիտաշխատող: 1967-1998-ին աշխատել է Լիոնի աստղադիտարանում, 1982-1983-ին եղել է այդ աստղադիտարանի տնօրենի տեղակալը: 1965-ին Լիոնի համալսարանի կողմից արժանացել է մաթեմատիկական գիտությունների դոկտորի, 1980-ին՝ պրոֆեսորի կոչման: |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
