Մոսկվայում թոքաբորբից մահացել է ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը. #МК
Մոսկվայի «Новомосковский» հիվանդանոցում մահացել է հայ ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը, գրում է Московский комсомолец-ը: Ավելի վաղ՝ մարտի 26-ին նույն հիվանդանոցում մահացել էր Ղազարյանի կինը՝ բժիշկ-գինեկոլոգ Արփիկ Ասատրյանը։ Ամուսիները հոսպիտալացվել էին մարտի կեսերին։ Նրանք կորոնավիրուսով վարակվածների հետ չէին շփվել, արտերկիր չէին մեկնել։ Սակայն Արփիկ Ասատրյանի թեստավորման արդյունքը դրական էր եղել: Միշիկ Ղազարյանի մոտ սկսել էր զարգանալ երկկողմանի թոքաբորբ, որը դարձել էր մահվան պատճառ։ Նա ծնվել է Կոտայքի մարզի Ներքին Ախտա գյուղում (այժմ՝ ք. Հրազդան), 1948-ի փետրվարի 28-ին, բժիշկների ընտանիքում։ Հայրը՝ Հայրազատ Ղազարյանը, ղեկավարել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Հրազդանի շրջանի բաժինը, մայրը՝ Վանուհին, եղել է Հրազդան քաղաքի գինեկոլոգը։ Մի քանի տարի անց ծնողները տեղափոխվել են Երևան։ Նա հաճախել է Երևանի Շևչենկոյի անվան № 42 դպրոցը և արդեն միջին դասարաններում աչքի է ընկել ֆիզիկայի և մաթեմատիկայի նկատմամբ իր հակումներով։ Միշիկ Ղազարյանը 1970-ին ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանը, օպտիկա և սպեկտրոսկոպիա մասնագիտությամբ։ Հետագայում նրան երաշխավորել են՝ շարունակել կրթությունն ասպիրանտուրայում: Նա ընդունվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ այդ տարիներին աշխատում էին Նոբելյան հինգ մրցանակակիրներ։ |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30