Ճապոնիայում արտակարգ դրություն կհայտարարվի․ #RT
1856
Երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ., 16:55
![]() Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ծրագրում է ապրիլի 7-ից երկրում արտակարգ դրություն հայտարարել՝ կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված: «Ճապոնիայում նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման հետ կապված իրավիճակը դարձել է կրիտիկական»,- հայտարարել է նախարար Նիշիմուրա Յասուտոշին, հայտնում է NHK- ն: Արտակարգ դրությունը կհայտարարվի Տոկիոյի շրջանում և վեց պրեֆեկտուրաներում՝ Օսակայում, Ֆուկուոկայում, Տիբայում, Կանագավայում, Սայթամայում, Հիգոյում: Արտակարգ դրության սահմանումն իշխանություններին հնարավորություն կտա պահանջել քաղաքացիներից դուրս չգալ փողոց, հրաժարվել զանգվածային միջոցառումներից ու պահպանել հիգիենայի կանոնները: Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4 հազարը, մահերի թիվը գերազանցել է 100-ը: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
