Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թագուհին 68 տարվա գահակալության ընթացքում 5-րդ անգամ հատուկ տեսաուղերձով դիմել է ժողովրդին

1507
Երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ., 11:15
Թագուհին 68 տարվա գահակալության ընթացքում 5-րդ անգամ հատուկ տեսաուղերձով դիմել է ժողովրդին

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ երկրորդ թագուհին կիրակի հատուկ տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝ նշելով, որ երկիրը «հաջողության կհասնի» կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում:
Ղեկավարման 68 տարիների ընթացքում սա թագուհու հինգերորդ տեսաուղերձն է․ ժողովրդին նա դիմում է տարեկան մեկ անգամ՝ միայն Սուրբ Ծննդի կապակցությամբ: Թագուհին շնորհակալություն է հայտնել մարդկանց՝ կառավարության որոշումները հարգելու և տանը մնալ համար, ինչպես նաև գովեստի խոսքեր է ասել նրանց հասցեին, ովքեր «հավաքվել են՝ օգնելու ուրիշներին»:

Թագուհին 68 տարվա գահակալության ընթացքում 5-րդ անգամ հատուկ տեսաուղերձով դիմել է ժողովրդին