Երևան`   +16 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Ռուսաստանը դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունն այլ երկրների հետ

734
Երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ., 15:05
Ռուսաստանը դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունն այլ երկրների հետ

Ռուսաստանի Դաշնությունն այլ երկրների հետ դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը՝ կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով:

Ավելի վաղ, Ռուսաստանի երկաթուղիները չեղարկել էին Բելառուսի հետ միջազգային հաղորդակցության գնացքների աշխատանքը, գրում է ТАСС-ը:
Ընդհանուր առմամբ, նոր կորոնավիրուսի տարածման սկզբից Ռուսաստանի երկաթուղիները չեղյալ են հայտարարել երկաթուղային հաղորդակցությունը 21 երկրների հետ՝ Աբխազիա, Ավստրիա, Ադրբեջան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Չինաստան, Հյուսիսային Կորեա, Ղրղզստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Մոնղոլիա, Լեհաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Չեխիա և Էստոնիա: