Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Մոսկվայում կորոնավիրուսով վարակված երկու հիվանդ է մահացել. #РИАНовости

1425
Շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ., 23:25
Մոսկվայում կորոնավիրուսով վարակված երկու հիվանդ է մահացել. #РИАНовости

Մոսկվայում կորոնավիրուսային դրական թեստով երկու հիվանդ է մահացել․ РИА Новости-ի փոխանցմամբ հայտնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող օպերատիվ շտաբը։
Հիվանդները 58 և 70 տարեկան էին: Նրանց մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ, ունեցել են ուղեկցող հիվանդություններ:

«Դրանց թվում կային քրոնիկ բրոնխիտ, հիպերտոնիկ հիվանդություններ և շաքարային դիաբետ», - ասվում է զեկույցում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում հայտնաբերվել է վարակի 4731 դեպք, մինչդեռ բուժվել է մոտ 300 հիվանդ: