Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ավստրիայի՝ Պուտինի հետ պարած ԱԳ նախարարն ամուսնուն մեղադրել է բռնության մեջ

1737
Շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ., 02:15
Ավստրիայի՝ Պուտինի հետ պարած ԱԳ նախարարն ամուսնուն մեղադրել է բռնության մեջ

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլը, ում հարսանիքին հրավիրված է եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեղադրել է ամուսնուն՝ գործարար Վոլֆգանգ Մայլինիգերին, ընտանեկան բռնության մեջ, հայտնում է Oe24-ը:Հաղորդվում է, որ դիվանագետը ոստիկանության հաղորդում է ներկայացրել ամուսնու դեմ: Ըստ Կնայսլի ցուցմունքի՝ վիճաբանության ժամանակ նա առաջին անգամ մի քանի անգամ թեթև հարվածել է ամուսնու կրծքավանդակին, և ի պատասխան դրան՝ ամուսինը երկու ապտակ է հասցրել կնոջ դեմքին: Ամուսինը պնդում է, որ չի ցանկացել ծեծել Կնայսլին, այլ միայն փորձել է հանգստացնել նրան: Ամուսինը նաև պատմել է, որ նախկին նախարարը գտնվում է լարված վիճակում՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ոստիկաններն արգելել են ամուսիններին գտնվել մեկ հարկի տակ, ինչպես նաև առգրավվել են նրանց ատրճանակը: