Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Արցախում տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ»․ ՀՀ վարչապետ

523
Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ., 11:15
«Արցախում տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ»․ ՀՀ վարչապետ

Կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգեց Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը, որից հետո վարչապետ Փաշինյանն անդրադարձավ Արցախում տեղի ունեցած նախագահական ու խորհրդարանական ընտրություններին։ «Ուզում եմ Արցախի ժողովրդին ու մեզ բոլորիս շնորհավորել, կարծում եմ՝ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, որի մասին վկայում են պաշտոնական արդյունքները։ Նախագահական ընտրությունների հանգուցալուծումն առաջին փուլով տալու համար Արայիկ Հարությունյանին նախնական արդյունքներով չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն․․․ Ընտրությունները խորհրդանշական էին նաև նրանով, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրել են ընդդիմադիր ուժեր»,- ասաց նա։

«Արցախում տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ»․ ՀՀ վարչապետ