Իտալիայում մարդիկ սկսել են վախենալ սովից․ #TheGuardian
Վերջերս աշխարհը հիացած էր սովորական իտալացիների լավատեսությամբ, ովքեր ստիպված էին գտնվել հարկադիր կարանտինում: Իտալացիները նվագում և երգում էին պատշգամբներում, սակայն ապրիլի 1-ից իտալացիների շրջանում լավատեսությունը նվազել է, գրում է The Guardian-ը։ «Այլևս ոչ ոք չի երգում և պարում պատշգամբներում»,-լրագրողներին ասել է Նեապոլում եկեղեցական բարեգործական կազմակերպության անդամը: Նա նշել է, որ մարդիկ սկսել են աղքատությունից ավելի շատ վախենալ, քան նոր կորոնավիրուսից։ Նրա խոսքով՝ շատերը կորցրել են իրենց աշխատանքը և այժմ հույսները դրել են անվճար սննդի օգնությանը։ Ըստ The Guardian-ի՝ փոքր մթերային խանութների սեփականատերերի վրա սկսել են ճնշում գործադրել՝ անվճար սնունդ բաժանելու համար: Եվ որոշ տարածքներում ոստիկանությունը պարեկություն է սահմանել սուպերմարկետներում՝ գողությունը դադարեցնելու համար: Իտալիայում, համաճարակի պատճառով, ինքնազբաղվածներն ու պայմանագրով աշխատողները մնացել են առանց աշխատավարձի և սոցիալական նպաստների, իսկ փոքր ձեռնարկությունները կարող են այլևս չբացվել: Համաճարակի սկզբից ի վեր, ավելի քան 11,5 հազար մարդ մահացել է Իտալիայում: Լարվածությունն աճում է երկրի ամենաաղքատ հարավային շրջաններում՝ Կամպանիա, Կալաբրիա, Սիցիլիա և Պուգլիա, որտեղ մարդկանց մոտ սպառվում է սնունդը և գումարը: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18