Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Մեծ սիրտ պետք է ունենաս, որ ժողովրդի հետ խոսելու համար կյանքդ տաս»․ այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

553
Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ., 14:25
«Մեծ սիրտ պետք է ունենաս, որ ժողովրդի հետ խոսելու համար կյանքդ տաս»․ այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում։

Խորեն Աբրահամյան

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրահռչակ դերասան Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երևանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951 թվականին և ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպոն, Օթելլո, Արա Գեղեցիկ և այլն)։

«Մեծ սիրտ պետք է ունենաս, որ ժողովրդի հետ խոսելու համար կյանքդ տաս»․ այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է
«Մեծ սիրտ պետք է ունենաս, որ ժողովրդի հետ խոսելու համար կյանքդ տաս»․ այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

«Ես կես դարից ավել նույն գործով եմ զբաղվում, դժվար է, ծանր է, հատկապես ինքս ինձ հետ կռիվ տալուց հոգնել եմ, բայց ես ուրիշ որևէ բանով զբաղվել չեմ կարող , ուրիշ որևէ բան չգիտեմ: Ինքս ինձնից հո չեմ կարող փախչել: Ես դերասան եմ»:
Բազմիցս նկարահանվել է «Մոսֆիլմի», «Հայֆիլմի» և Երևանի հեռուստատեսությամբ թողարկված կինոնկարներում, օրինակ՝ «Առաջին էշելոնը» («Մոսֆիլմ»), «Մոր սիրտը», «Առաջին սիրո երգը», «Իմ ընկերոջ մասին», «Փառքի օղակները», «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և այլն։

«Մեծ սիրտ պետք է ունենաս, որ ժողովրդի հետ խոսելու համար կյանքդ տաս»․ այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է
«Մեծ սիրտ պետք է ունենաս, որ ժողովրդի հետ խոսելու համար կյանքդ տաս»․ այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են՝ Ա. Շիրվանզադեի «Նամուս» (Ռուստամ), Գ. Բորյանի «Կամրջի վրա» (Արմեն), Ա. Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ» (Արամ), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա), Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը» (Մյասնիկյան), Գ. Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), Վ.Շեքսպիրի «Կորիոլան» (Կորիոլան), «Օթելլո» (Օթելլո) և այլն: Նկարահանվել է նաև «Մոսֆիլմ» կինոստուդիայի կինոնկարներում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»: Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ. Շեքսպիրի «Ջոն արքա», Գյումրիի թատրոնում՝ Ա.Քալանթարյանի «Թիկունք», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը) ստեղծագործությունները: 2000թ. բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը:

Մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո և հեռուստաբեմադրությունների՝ Մ. Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն:

«Մեծ սիրտ պետք է ունենաս, որ ժողովրդի հետ խոսելու համար կյանքդ տաս»․ այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է
«Մեծ սիրտ պետք է ունենաս, որ ժողովրդի հետ խոսելու համար կյանքդ տաս»․ այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

Սիրված դերասանը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

Խորեն Աբրահամյան - «Հոգնել եմ» , Խոսք`Հ․ Սահյանի