Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ալո, Տնտեսական մրցակցության հանձնաժողով, էս տանը չե՞ք». Նաիրա Զոհրաբյան

292
Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ., 23:20
«Ալո, Տնտեսական մրցակցության հանձնաժողով, էս տանը չե՞ք». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալո, Տնտեսական մրցակցության հանձնաժողով, էս տանը չե՞ք․

Կորոնավիրուսային այս ռիթմի տակ, սահուն, աննշմար, ինչպես մութի թև, գնաճը Covid-19-ի արագությամբ տարածվում է գրեչկայից մինչև էկզոտիկ ավոկադո ու խիստ ազգային պոմիդոր-բիբար։
Նախօրեին Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահը մաժոր տրամադրությամբ հայտարարեց, որ գնաճ չկա ու все под контролем.
Քանի օր է սոցիալական ցանցերը ողողված են կորոնավիրուսային ժամանակներում ապրող մեր քաղաքացիների կատարած գնումների զարմացած կտրոններով։
Կոճապղպեղ, նույն ինքը՝ իմբիրը, կիլոգրամը 2900 դրամից մի քանի հարյուր տոկոս աճ է տվել, լիմոնը՝ մի 100 տոկոս աճ, հնդկաձավարը՝ լրջոտ աճ, պոմիդոր-բիբար դուետի մասին արդեն ասեցի։
Եվ քանի որ ցանկություն չկա հատ-հատ թվարկելու բանջարա-բոստանային, ձավարային ու սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության բոլոր կուլտուրաները, պարզապես կուզենայի իմանալ ո՞ւր է Տնտեսական մրցակցության հանձաժողովը։
Իմացողներին խնդրում եմ ինձ իրազեկել. չեկեր ունեմ փոխանցելու»։