«Այս վարակը մեզ հետ կապրի ընդմիշտ». Ալեքսանդր Լուկաշև
![]() Կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրադրությունը կարող է կայունանալ միայն տարիներ անց, այս մասին հայտարարել է ՌԴ Սեչենի բժշկական մակաբույծաբանության, արևադարձային և վարակիչ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշևը: Վիրուսաբանը նկատել է, որ այլևս անհնար է դադարեցնել կորոնավիրուսի ատիպիկ թոքաբորբի սցենարը: «Ամենայն հավանականությամբ, այս վարակը մեզ հետ կապրի ընդմիշտ: Այն չի լքի մարդկային պոպուլյացիան և չի թուլանա, սակայն կդադարի հանրության համար վտանգավոր լինել: Իրավիճակի կայունացման համար մի քանի տարի կպահանջվի»,- ասել է նա: Մասնագետը նաև ենթադրել է, որ առաջիկայում Չինաստանում կսկսվի կորոնավիրուսի երկրորդ բռնկումը: «Իհարկե, այնտեղ կարողանում են պայքարել, կարողանում են կասեցնել, սակայն Չինաստանը շարունակում է ապրել վառոդի տակառի վրա»,- եզրահանգել է Լուկաշևը: |

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
9901:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
153Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
124Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
104Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22730.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
22130.10.2026, 15:54
