Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

Լիլիթ Մակունցի արձագանքը՝ Էդմոն Մարուքյանի առաջարկին

97
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 14:15
Լիլիթ Մակունցի արձագանքը՝ Էդմոն Մարուքյանի առաջարկին

«Քաղաքացիներին գումարներ տալը նշանակում է պարզապես սոցիալական բեռ թեթևացնել, որն այդ պահին ուղղակի ծախսվելու է և ոչինչ չի տալու». մարտի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով Էդմոն Մարուքյանի՝ վարկերի փոխարեն ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրելու առաջարկը։
Խմբակցության ղեկավարը հայտնեց նաև, որ պարտադիր պարապուրդի հետ կապված օրենք հիմա ունենք, սակայն այս իրավիճակում, արտակարգ պայմաններում անհրաժշտություն կա լրացուցիչ նախագիծ ներկայացնելու:
«Կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ և առաջիկայում կունենանք դա»,- նշեց . Մակունցը: Նա ևս այն տեսակետին է, որ արտակարգ դրության պայմաններում խորհրդարանը պետք է աշխատի: Իրենց խմբակցությունից եղել են պատգամավորներ, ովքեր տեղեկացրել են վատառողջ լինելու մասին և նիստին չեն ներկայացել: