Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ինչպե՞ս է ծագել կարանտին բառը

435
Երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ., 18:10
Ինչպե՞ս է ծագել կարանտին բառը

Լեզվի կոմիտեն ներկայացնում է կարանտին և մեկուսացում բառերի բացատրությունը. «Կարանտինում լինում են այն մարդիկ, որոնք հիվանդ չեն, բայց հավանաբար շփում են ունեցել վարակակիրների հետ, ուստի այլ շփումներ կանխելու և հիվանդությունը չտարածելու նպատակով առանձնացվում են կամ ինքնուրույն առանձնանում են:
Կարանտինը ունի մեկ այլ իմաստ ևս. այն ընկալվում է նաև որպես բուժական կետ՝ մեկուսարան, որտեղ ստուգում, զննում են համաճարակային վայրերից եկած նավերը, ապրանքները, մարդկանց և այլն:
Ինչպե՞ս է ծագել կարանտին բառը.
1300-ական թվականներին Եվրոպայում մահացու ժանտախտի համավարակ է բռնկվում: Հիվանդության տարածման առաջն առնելու համար մարդկանց արգելվում է իջնել Վենետիկ հասած նավերից: Նավերը քառասուն օր պետք է մնային նավահանգստում: Իտալերեն quarantina «քառասնօրյակ» բառից էլ առաջացել է կարանտինը:
Ի տարբերություն կարանտինի՝ մեկուսացման մեջ պահում են վարակիչ կամ հպավարակիչ հիվանդություններով վարակված մարդկանց: Վերջերս խոսում են նաև ինքնամեկուսացում երևույթի մասին, երբ հավանական հիվանդը ինքնակամ որոշում է մնալ տանը՝ մեկուսանալով ուրիշներից»: