«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
![]() Նորակառույց դպրոցների տարածքները պետք է ծառայեն որպես համայնքային կենտրոններ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն, մնան դատարկ, պետք է ծառայեն համայնքի կարիքներին՝ մաքսիմալ մոտ կրթական և զարգացման օրակարգերին և տրամաբանությանը»,- նշեց նա՝ անդրադառնալով նաև այն խնդրին, որ նորակառույց դպրոցներում դասասենյակների պակաս կա։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ խնդիրն առաջացել է նախապես կայացված որոշման փոփոխության արդյունքում, համաձայն որի՝ դասարանների միավորում տեղի չի ունեցել, յուրաքանչյուր տարիքային խումբ առանձին է մասնակցում դասապրոցեսին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տեղում ուսուցիչները ստեղծագործական մոտեցում պետք է ցույց տան․ «Դպրոց ենք մտնում, լրիվ նոր դպրոց, խեղճացած ասում են՝ դասարանները չի հերիքում. ստեղծագործական մոտեցում է պետք, կառավարությունը չի կարող գնա դպրոց՝ ասի, թե ով որտեղ պետք է դաս անի»,- նշեց Փաշինյանը։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
