Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
![]() Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ապրիլի 20-ը։ Հիշեցնենք, որ մրցույթը կմեկնարկի սույն թվականի հունիսի 6-ին Երևանում։ Այն այս տարի կանցկացվի ջութակ մասնագիտությամբ։ Միջազգային այս ստուգատեսին մասնակցել ցանկացողները հայտերը կարող են ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով։ Կարող են դիմել մրցույթի մեկնարկի պահին (հունիսի 6, 2020թ.) 16-32 տարեկան (ներառյալ) ջութակահարներ՝ անկախ ազգությունից և քաղաքացիությունից: Խաչատրյանի միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից և 3 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ): Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում մասնակիցների պարտադիր կատարման ծրագրում ներառված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Շնորհվում են նաև մի շարք հատուկ մրցանակներ: Խաչատրյանի մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց մասնագիտական առաջընթացի հնարավորություններ ընձեռել։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
