«Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ն տրամադրում է վարկային արձակուրդ
![]() «Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ն, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը, որոշում է կայացրել. «Բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձ վարկառուների դրամային և արտարժույթային վարկերի գծով 17․03․2020թ․ մինչև 17․05․2020թ․ տրամադրել վարկային արձակուրդ: Բոլոր այն վարկառուները ում վարկերի հերթական մարումները, ըստ ժամանակացույցի, ընկած են ս․թ․ մարտի 17-ից մինչև մայիսի 17-ը ներառյալ, իրենց մարումները կարող են կատարել մայիսի 17-ից հետո, ինչը ուշացում չի համարվի, հետևաբար տուժանք չի հաշվարկվի և պատճառ չի հանդիսանա «Սև ցուցակ»-ում ներառվելու։ Այնուամենայնիվ, բոլոր այն վարկառուներին, որոնք շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն կատարելու իրենց վարկային վճարումները մարտի 17-ից մայիսի 17 ընկած ժամանակահատվածում, հորդորում ենք կատարել իրենց վճարումները ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում վարկային բեռի ավելացումից խուսափելու նպատակով: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 10 551515 հեռախոսահամարին, ուղարկել հաղորդագրություն [email protected] էլփոստին կամ կապվել մեզ հետ մեր պաշտոնական կայքի միջոցով»։ |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
