«Հաղթանակների հաղթանակը ինքդ քեզ հաղթելն է»․ այսօր Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է
![]() «Իմ կյանքում դժվար պահեր շատ են եղել: Բայց նաև կյանքը բարեհաճ է եղել իմ նկատմամբ: Երջանիկ պատահականությունների շնորհիվ հայտնվել եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում: Իմ ծնունդը ցավոտ պատմություն է, մեր ընտանիքին վիճակված դժբախտության հետևանք: Կարող էի չծնվել, բայց մայրս 43 տարեկանում լույս աշխարհ բերեց ինձ, կարող էի Ռումինիայից չգալ Հայաստան, բայց դարձա հայրենիք, կարող էի Սիբիրի ճամփան բռնել, բայց խուսափեցինք աքսորից և նման պատահականություններին եմ պարտական Վարդուհի Վարդերեսյան լինելու համար»,- «Իմ կյանքի հեքիաթը» գրքում անկեղծացել է մեծ արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը: Նա ծնվել է 1928թ. մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Բեմական կյանքը սկսել է Գյումրու թատրոնում, հետո եկել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ու նվիրվել անմնացորդ: Նրան բախտ է վիճակվել բեմ բարձրանալ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի հետ: Կինոյում և թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր, որոնցից են՝ Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի և այլն։ Խաղացել է նաև արևմտահայ դերերում՝ «Պաղդասար Աղբար»՝ Անույշ և այլն։ Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում: «Ես 65 տարի բեմում եմ, բայց եթե ինձ հարցնեք, թե քանի դեր եմ խաղացել այնպես, ինչպես կուզենայի՝ շատ քիչ»,- անկեղծացել է դրասանուհին։ Սիրված դերասանուհին մահացել է 2015-ի նոյեմբերի 24-ին, 87 տարեկան հասակում։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12



