«Եվս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ են պատրաստվել». Փաշինյան
![]() «Կորոնավիրուսի երեք դեպքերը արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերված դեպքերն են, որի հետ կապված մենք հիմա մեկուսացման աշխատանքներ ենք իրականացնում: Լավ լուրն այն է, որ մենք այս պահի դրությամբ ախտորոշել ենք մի շարք մարդկանց և Առողջապահության նախարարն ասում է, որ կարող ենք հույս ունենալ, որ այնտեղ վարակի ավելի լայն տարածում չունենք: Մնացած 4 դեպքերը առանձին դեպքեր են»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Էջմիածնում 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել. «Մենք նրանց խնդրել ենք վերադառնալ տուն և ինքնամեկուսանալ: Ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել դրա համար: Այն, որ իրենք ջերմություն ունեն, դեռ ոչ մի բան չի նշանակում»: Նա հայտնեց, որ ևս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ են պատրաստվել: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
