«Կհաղթահարենք ոչ միայն կորոնավիրուսը, այլև՝ տնտեսական դժվարությունները». Փաշինյան
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտնեց, որ այսօր՝ ժամը 15:00-ին կառավարություն տեղի կունենա նիստ, որտեղ կքննարկվի ՀՀ-ում արտակարգ դրություն մտցնելու հարցը: «Եթե կառավարությունն ընդունի որոշում արտակարգ դրություն հայտարարելու մասին, կառավարության նիստում մանրամասներ կհնչեն, որից հետո իրավունքի ուժով ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի»,- նշեց վարչապետը: Նա հայտնեց, որ որոշել է խրախուսական որևէ պատվոգիր հանձնել ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտին, ով բարձր սոցիալական պատասխանատվություն է ցուցաբերել՝ իր վիճակի մասին անմիջապես տեղեկացնելով պատկան մարմիններին: Եթերի ընթացքում նաև հայտնեց, որ զուգահեռաբար քննարկումներ են սկսվել տնտեսական ոլորտում անելիքների մասին: «Այս քննարկումները կարևոր են, որպեսզի մենք հասկանանք իրավիճակը և գնահատենք քայլերի համարժեքությունն ու արդյունավետությունը՝ հնարավորություն ունենալով արձագանքել նաև քննադատություններին, որ մեր հանրությունը հասկանա, թե ինչ իրավիճակ է»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ ՀՀ-ն կհաղթահարի ոչ միայն կորոնավիրուսը, այլև՝ տնտեսական դժվարությունները: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
